ԲՀԿ–ական Ռուստամ Գասպարյանը վիրավոր է, որդին էլ զոհվել է

Ռուստամ Գասպարյանը բազմաբեկորային վնասվածքներ է ստացել գլխի շրջանում. նա այժմ Գորիսի բժշկական կենտրոնում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի որդին, որը որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ, զոհվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԲՀԿ–ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին զոհվել է, իսկ Գասպարյանը վիրավոր է։ Նա բազմաբեկորային վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ Նրան Ստեփանակերտից Գորիսի ԲԿ են տեղափոխել, իսկ վիճակը կայունանալուց հետո Երևան կտեղափոխեն»,–ասաց Տոնոյանը։

Նա հիշեցրեց` Ռուստամ Գասպարյանը «Սև հովազ»› ջոկատի հրամանատարն է։

ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրան Զոհրաբյանն էլ հայտնեց, որ Գասպարյանին Ստեփանակերտում վիրահատել են։ «Նա գլխուղեղի բեկորային վնասվածքներ ունի։ Բժիշկներն ասում են` վիճակը ծանր է»,–ասաց Զոհրաբյանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՊՆ-ն ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացման նոր կադրեր է հրապարակել

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում