Արցախի պարետատունը տեղեկացրել է, թե ինչ պետք է պարտադիր ունենալ հասարակական վայրերում

Արցախում սահմանափակվել է քաղաքացիների մուտքն ու ելքը, ստեղծվել է պարետատուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Արցախում բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել ռազմական դրության սահմանափակումները խախտելու հարցով

«Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում», – գրված է հաղորդագրությունում։

Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ: Ստեղծվել է պարետատուն, պարետ է նշանակել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռազմական դրության սահմանափակումները խախտողները կենթարկվեն պատասխանատվության

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում