Արցախի օմբուդսմանի գրասենյակից մեկնաբանել են ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը

Ադրբեջանցի ռազմագերուն այսօր վիրահատել են հայ բժիշկները։ Նա արդեն 10 օր ստանում է բուժօգնություն Արցախի հիվանդանոցներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանի գրասենյակից մեկնաբանել են ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը։

«Զգում էի, որ մահանում եմ, աղոթում էի». ռուս լրագրողը պատմել է իր վիրավորվելու մասին

«Ադրբեջանցի ռազմագերի Յուլսիյվ Նուռադին Բախտիյարօղլուին Արցախում ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն ու մարդասիրական վերաբերմունք՝ միջազգային իրավունքի մարդասիրական կանոններին ու Արցախում գործող ներպետական օրենսդրությանը համապատասխան»,– ասել են գրասենյակից։

Ադրբեջանցի ռազմագերուն այսօր վիրահատել են հայ բժիշկները։ Նա արդեն 10 օր ստանում է բուժօգնություն Արցախի հիվանդանոցներից մեկում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 16-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5959 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Նա արդեն ժպտում է. Մարտունիում վիրավորված 2-ամյա Արծվիկն արդեն լավ է

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 21 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 181 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 552 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում