Հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթացների ուղերթերը

Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Տեխնիկական պատճառներով հոկտեմբերի 17-18-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների ուղերթերը, որոնք պետք է մեկնեին 09:15 Երևանից և 17:55 Գյումրիից: Տեղեկությունը հայտնում է«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

«Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ էլեկտրագնացքներն աշխատելու են սովորական ռեժիմով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Առաջնագծի համար ԱՄՆ-ում հավաքված 23 տոննա բեռի մի մասն արդեն ՀՀ–ում է․ «Հայփոստի» խոստումը

Անհանգստություն պատճառելու համար «Հարավկովկասյան երկաթուղին» հայցում է ուղևորների ներողամտությունը։

Եթե հնարավոր է, անցեք հեռավար աշխատանքի. Գայանե Սահակյան