Թուրքիայի մշտական սադրանքներն անթույլատրելի են. Ֆրանսիայի արտգործնախարար

Թուրքիային մինչև դեկտեմբեր ժամանակ են տվել, նոր սադրանքների դեպքում Եվրամիությունը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանը գերմանացի և լեհ գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիայի մշտական սադրիչ գործողություններն անթույլատրելի են։ Տեղեկությունը հայտնում է Figaro-ն։

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան

«Պետք է նշել, որ Թուրքիան մշտապես սադրիչ գործողություններ է ձեռնարկում, ինչն անթույլատրելի է։ Մենք ցանկանում ենք, որ Անկարան հստակեցնի իր դիրքորոշումը»,– ասել է նախարարը՝ մեկնաբանելով Թուրքիայի գործողությունները Միջերկրական ծովի արևելյան մասում, մասնավորապես այն փաստը, որ թուրքական նավը գազի հետախուզման համար վերադարձել է Հունաստանի տարածքային ջրեր։

Նրա խոսքով` թեև Ֆրանսիան կարևորում է Թուրքիայի հետ երկխոսությունը, բայց պատրաստ է ուժերի համարժեք հավասարակշռություն հաստատել Անկարայի հետագա սադրանքների դեպքում: «Այդ պատճառով գնդակը գտնվում է թուրքական կողմում»,– հավելել է Լը Դրիանը։

Թուրքիայի պատճառով օդում «գերի մնացած» նախարարը կգա Հայաստան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն իր հերթին նշել է, որ թուրքական կողմը մտածելու համար մեկ շաբաթ ունի, այլապես ԵՄ առաջնորդների` դեկտեմբերին նախատեսված հաջորդ գագաթնաժողովում Անկարայի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել:

Հիշեցնենք` Թուրքիայի գործողությունները դատապարտել է նաև Հայաստանը, որն բարեկամական հարաբերություններ ունի Հունաստանի հետ:

Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին կոչ է արել վաճառել Թուրքիայում իրենց տները