Թեժ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմը շարունակում է չպահպանել հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախյան առաջնագծում թեժ մարտերը շարունակվում են։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահին թեժ մարտեր են ընթանում նույն ուղղություններում»,- գրել է Հովհաննիսյանը։

Ինչպես է ոչնչացվում հակառակորդը. ՊԲ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկություններ էր հրապարակել, որ առավոտյան հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը հյուսիսային և հարավարևելյան ուղություններով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը