ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Սիրիայում ահաբեկիչներին պատկանող պահեստ է պայթել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Նախնական տեղեկություններով` պահեստում քիմիական նյութեր են եղել, որոնցով ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել։
Պայթած պահեսը տեղակայված է եղել սիրիական Իդլիբ քաղաքից ոչ շատ հեռու։ Պայթյունի հետևանքով 4 ահաբեկիչ է մահացել։
Հիշեցնենք` արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայից և Լիբիայից վարձկան գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան` Արցախի պաշտպանության բանակի դեմ կռվելու համար: Վարձկաններին հակամարտության գոտի է ուղարկում Թուրքիան։
Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան և Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։
Վարձկանները կես տարվա պայմանագիր են կնքել Ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու համար