Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին կոչ է արել վաճառել Թուրքիայում իրենց տները

Նրանք, ովքեր խոշոր գումար կփոխանցեն Թուրքիա, կտուգանվեն։ Օրեր առաջ էլ Սաուդյան Արաբիայի արքայազնը կոչ էր արել բոյկոտել թուրքական ապրանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի միապետության թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը Թուրքիայում բնակարան գնած իր քաղաքացիներին կոչ է արել վաճառել դրանք։ Հայտնում է ermenihaber.am–ը` հղում անելով թուրքական աղբյուրներին։

Թուրքիան 20 րոպե երկնքում է պահել Հունաստանի կառավարական ինքնաթիռը

Ըստ տեղեկությունների` արաբական երկրի ղեկավարությունն անձամբ է զանգում Թուրքիայում տներ գնած իր քաղաքացիներին ու հորդորում վաճառել դրանք: Իսկ ըստ թուրքական վիճակագրական ծառայության տվյալների՝ Իրաքի քաղաքացիներից հետո Թուրքիայում ամենաշատը բնակարան գնող օտարերկրացիները Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ են: Վերջին 5 տարում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառվել է 122.000 տուն։ Գնորդների 10.3 %-ը (10.653) սաուդցիներն են:

Թուրքիան արգելել է իր օդային տարածքով դեպի Հայաստան անգամ հումանիտար բեռների փոխադրումը

Տեղեկություններ կան նաև, որ Սաուդյան Արաբիայի ներքին հետախուզության ծառայությունը սկսել է վերահսկել դեպի արտասահման դրամական փոխանցումները և տուգանքներ է նշանակել դեպի Թուրքիա 100 հազար դոլարից ավել փոխանցողների նկատմամբ: Թուրքական կողմն էլ պնդում է, որ Սաուդյան Արաբիայում ճնշումներ են գործադրում նաև Թուրքիայի հետ առևտրական հարաբերություններ ունեցող գործարարների վրա՝ ստիպելով հրաժարվել դրանից:

Հիշեցնենք` օրեր առաջ էլ Սաուդյան Արաբիայի արքայազներից Աբդուլրահման բին Մուսաադ բին Աբդուլազիզ ալ-Սաուդը հորդորել էր բոյկոտել թուրքական ապրանքները:

Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է Թուրքիային