Հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել նաև մի քանի սպաների զինվորական նոր կոչումներ շնորհելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախում հերոսաբար զոհված գնդապետին հետմահու կշնորհվի Ազգային հերոսի կոչում։ Այս մասին Facebook-ում կատարած գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին»,– գրել է վարչապետը։

Գնդապետ Ասատրյանը հերոսաբար զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս:
Վահագն Ֆելիքսի Ասատրյանն ամուսնացած էր, ուներ երկու որդի:

Մտերիմները նրա մասին մշտապես խոսում էին որպես իսկական ընկերոջ,դրական, լուսավոր ու հոգատար մարդու։

Փաշինյանը նաև հայտնել է, որ ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախը սպասում էր նրա ստեղծարար ջանքերին. «Արցախի հերոս»` հետմահու

Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը