«Բոլոր պատասխանները տրված են». Զախարովան խոսել է Ղարաբաղի մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում զինվորականների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանը համաձայն չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ։ Այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան

«Մենք համաձայն չենք այն դիրքորոշմանը, որը հնչեցրել է Թուրքիան, մենք չենք կարող համաձայնել այն հայտարարությանը, թե ընդունելի է հակամարտության ռազմական լուծումը։ Ցավոք, Թուրքիան դա կարողացավ անել և հաստատեց, որ կաջակցի ցանկացած գործողության, որը Բաքուն ձեռնարկում է այդ հակամարտությունը լուծելու համար», - ասել է Զախարովան:

Նա նշել է` Լավրովը դեռ երեկ ասել էր, թե Ղարաբաղի հարցում ինչ տարաձայնություն ունեն Ռուսաստանն ու Թուրքիան։

Զախարովան հայտնել է, որ ռուսական կողմը կապի մեջ է թուրք գործընկերների հետ, տեղի են ունեցել մի քանի հեռախոսազրույցներ։ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը պաշտպանում է իր տեսակետը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ոչ միայն հնարավոր է, այլև այդ խնդրի կայուն լուծման միակ ճանապարհն է:

Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել. Սինանյան

«Բոլոր պատասխաններն արդեն տրված են»,- շեշտել է Զախարովան:

Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում ոչ մի միայն արտաքին քաղաքական գերատեսչության ուղղությամբ, այլև ռազմական փորձագետներ են աշխատում: Խոսքը զինվորականների հանդիպում կազմակերպելու, հրադադարի վերահսկողության մեխանիզմները համաձայնեցնելու մասին է։ «Դա առարկայական, կոնկրետ կիրառական աշխատանք է», - ասել է Զախարովան:

Ինչու պետք է կողմերը վստահեն Ռուսաստանին. Արմեն Սարգսյանի կարծիքը

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը համաձայն չէ այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել է Թուրքիան և որը մի քանի անգամ արտահայտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել էր, որ Մոսկվայի համար ընդունելի չէ հակամարտության ռազմական լուծումը։

Ռուսաստանը բարձր մակարդակով կատարեց դաշնակցի ու միջնորդի իր դերը. Նիկոլ Փաշինյան