Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է Թուրքիային

Արցախի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ հարձակումն աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, որը զենք, զինամթերք, խորհրդատուներ ու վարձկաններ է մատակարարում Բաքվին։
Sputnik

ԵՐԵՎԱն, 15 հոկտեմբերի - Sputnik. Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձև: Տեղեկությունը տեղադրված է Ավստրիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։

ՀՀ վարչապետը պահանջում է դատապարտել ահաբեկչական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սկսած լայնածավալ հարձակումն աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, որը զենք, զինամթերք, խորհրդատուներ ու վարձկաններ է մատակարարում Բաքվին։

Հիշեցնենք` արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված ռազմական գործողությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին, որ Սիրիայից և Լիբիայից վարձկան գրոհայիններ են տեղափոխվում Ադրբեջան` Արցախի պաշտպանության բանակի դեմ կռվելու համար: Վարձկաններին հակամարտության գոտի է ուղարկում Թուրքիան։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները: Ընդ որում` Ֆրանսիան և Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով են մտահոգություն հայտնել այդ թեմայով։