ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում նոր տեսանյութեր է հրապարակել։ Դրանք ցույց են տալիս, թե ինչ տեսք ունի Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը հակառակորդի թիրախային հարվածից հետո։
Կոտրվել են հոսպիտալի ապակիները, ամբողջությամբ այրվել բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ....
«Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն»,- գրել է Ստեփանյանը։
Նշենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չի ընդունում, որ թիրախային հարված է հասցրել քաղաքացիական օբյեկտի՝ նշելով, թե «ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ»:
«Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել հիվանդանոցի վրա, որտեղ քաղաքացիական մարդիկ են բուժում ստանում, կեղծ է։ Հայտարարում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բանակը քաղաքացիական ենթակառուցվածքների և ոչ ռազմական թիրախի ուղղությամբ կրակ չի վարում։ Մեր բանակը խստորեն հետևում է հումանիտար հրադադարի ռեժիմին»,- նշված է ադրբեջանական հերքման տեքստում։
Փոխարենը ՊՆ-ի հրապարակած տեսանյութերում հստակ երևում են այն ավերածություններն ու վնասները, որ պատճառվել է հոսպիտալին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 14-ի ժամը 21:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 555 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:
«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը