ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի իր էջում հայտնել է, որ իր հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
«Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»,–գրել է ԱՀ նախագահը:
Նշենք, որ Ջալալ Հարությունյանը ԱՀ պաշտպանության բանակը գլխավորում է այս տարվա փետրվարի 24–ից։
Հարությունյանը պաշտպանության բանակում ծառայում է 1992 թվականի նոյեմբերի 5-ից։ 1992-2016 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՊԲ-ում՝ լինելով պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար։ 2016 թվականի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, 2018 թվականի դեկտեմբերի 14-ին` ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:
Ջալալ Հարությունյանը գեներալ-մայորի կոչում է ստացել
2020 թվականին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
Ջալալ Հարությունյանի քայլերը տեսնելով` հասկացանք, որ անելիք չունենք. Սեյրան Օհանյան