Ստեփանակերտում մի քանի պայթյուն է հնչել

Մարդասիրական հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուց հետո ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել պայմանավորվածությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում քիչ առաջ մի քանի պայթյուն է հնչել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

«Տեղեկություններ կան, որ ԱԹՍ–ներ են խոցվել։ Մեկ այլ տեղեկություններով` դրանք հենց ԱԹՍ–ների հարվածների ձայներն են եղել»,– ասաց նա։

Պայթյուններից առաջ տագնապի ազդանշան չի հնչել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ամենափրկիչ խաչը. Շուշիի չխոնարհված եկեղեցին գնդակոծություններից հետո

Հոկտեմբերի 15-ի ժամը 14:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 604 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը