Վարձկանները կես տարվա պայմանագիր են կնքել Ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու համար

Սիրիայից գրոհայինների ևս մեկ խումբ է պատրաստվում տեղափոխվել Ղարաբաղյան հակամարտության գոտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Սիրիական գրոհայինները չեն վերադարձել Ղարաբաղից, որովհետև նրանցից յուրաքանչյուրը կես տարվա պայմանագիր է կնքել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության աղբյուրներին։

Շոյգուին մտահոգել է վարձկան գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու տեղեկությունը

«Գրոհայինների ևս մեկ խումբ պատրաստվում է մեկնելուն», - ասել են գործակալության աղբյուրները:

Ավելի վաղ «Wall Street Journal» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի գրոհայիններ մեկնել են Ղարաբաղյան հակամարտության գոտի` ռազմական գործողություններին մասնակցելու: Սիրիացիներից մեկի խոսքով՝ գրոհայինները սեպտեմբերի կեսերից Ղարաբաղ են մեկնել մինչև 100 հոգանոց խմբերով։ Թերթի մեկ այլ աղբյուր էլ նշել էր, որ հարյուրավոր վարձկաններ արդեն տեղափոխվել են։ Սակայն, նրա խոսքով, տասնյակ գրոհայիններ վերադարձել են, քանի որ Ղարաբաղում կատաղի մարտեր են ընթանում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Ղարաբաղի և Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Տեղեկություններ կան, որ նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև այս թեմայով մտահոգություն են հայտնել Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։

Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը բազմիցս և բացահայտ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սատարում է Ադրբեջանին։

«Վիրավորներին թողնում են մահանան, որ չվճարեն». վարձկանների խոսակցություն է հրապարակվել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը