ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայից ռազմական արտադրանքի արտահանումը անցյալ տարվա համեմատ աճել է՝ 20 մլն դոլարից հասնելով 123 մլն–ի։ Այս մասին հայտնում է Reuters–ը` վկայակոչելով Թուրքիայի արտահանողների միության տվյալները։
Ղարաբաղում ռազմական գործողությունների սկզբից թուրքական ԱԹՍ–ների ու այլ ռազմական արտադրանքի վաճառքն ավելացել է 77 մլն դոլարով։
Իսկ առաքումների հիմնական մասը տեղի է ունեցել 2020թ–ի հուլիսից, երբ Թուրքիան ու Ադրբեջանը մեկնարկել են համատեղ զորավարժությունները։
Արդեն սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայից ռազմամթերք արտահանողների ցուցակում առաջատարն է եղել` առաջ անցնելով Օմանից ու ԱՄՆ–ից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 32 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:
«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը