ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը երբեք Թուրքիային չի դիտարկել որպես ռազմավարական գործընկեր։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման կարծիք հայտնեց Sputnik–ի և մյուս ռադիոընկերությունների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է։
«Թուրքիան մեր գործընկերն է, շատ ուղղություններում մեր գործընկերությունը մարտավարական բնույթ է կրում»,–ասաց նա։
Լավրովը նշեց, որ Թուրքիան իր հետաքրքրություններն ունի տարածաշրջանում և կարևոր է, որ այդ հետաքրքրություններն օրինական լինեն։
«Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել Է Թուրքիան և որը մի քանի անգամ արտահայտել է նախագահ Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մենք չենք կարող համամիտ լինել այն հայտարարության հետ, թե կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծում»,– հայտարարեց Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ ցավոք, Թուրքիան կարողացավ նման տեսակետ հայտնել և հաստատեց, որ կաջակցի ցանկացած գործողության, որը կձեռնարկի Ադրբեջանը, ներառյալ ռազմական գործողություններին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:
«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը