Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Չնայած հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությանը, ադրբեջանական կողմը շարունակում է տարբեր զինատեսակներով գրոհել արցախյան դիրքերի ու բնակավայրերի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական ԶՈՒ-ն Արցախում ավելի քան 120 բնակավայր է թիրախավորել. Արցախի ՄԻՊ

Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 13–ին պատերազմի ամենածանր մարտերից մեկն է եղել, որի ընթացքում հայոց բանակն ապացուցել է, որ անկոտրում է։ Հայ զինվորը, պահեստազորն ու աշխարհազորը ցուցադրել են հրաշքներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո