Բաքուն ու Երևանը պետք է վերսկսեն բանակցությունները. Իտալիայի ԱԳՆ–ն` Ռուսաստանի դերի մասին

իտալիայի արտգործնախախարն ասել է` ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները առանց նախապայմանների, Ռուսաստանը կարող է օգտագործել իր ազդեցությունը:

Երկու անգամ զանգել ենք Պուտինին. Լավրովը 11-ժամյա բանակցություններից մանրամասներ հայտնեց

«Միայն քաղաքական լուծումը կարող է հանգեցնել խաղաղության և կայունության։ Անհնար է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով», - ասել Է նա Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել, ուստի կողմերը պետք է շարունակեն առանց նախապայմանների բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Մենք շատ բարձր ենք գնահատել Մոսկվայի հավասարակշռված դիրքորոշումը, և մենք հավատում ենք, որ Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահ, կարող է որոշիչ դեր խաղալ երկխոսության առաջխաղացման գործում և օգտագործել իր ազդեցությունը երկու կողմերի վրա», - նշել է նախարարը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը