ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը, որը 2019-ի սեպտեմբերին եղել է Հայաստանում, անտարբեր չի մնացել այս օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Նա հույս է հայտնել, որ զինված հակամարտությունն Արցախում շուտով խաղաղ ճանապարհով կավարտվի։
«Անկեղծ ասած հետևում ենք այդ հակամարտությանը։ Մենք առանձնապես մանրամասների մեջ չենք խորացել։ Մենք սպորտային կազմակերպություն ենք, ոչ թե քաղաքական, այդ պատճառով մենք չենք ուզում մտնել քաղաքական պայքարի մեջ։ Դա շատ տխուր իրավիճակ է, ու ես հուսով եմ, որ ամեն ինչ շուտով խաղաղ ճանապարհով լուծում կստանա», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ նշել է Չեֆերինը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:
Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։
Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո