Թուրքիան 400-ից ավելի սիրիացի ահաբեկիչներ է պատրաստում Ադրբեջան ուղարկելու համար

Կազմակերպության տեղեկություններով՝ թուրքական կողմի համար բավականին դժվար է դարձել գրոհայինների հավաքագրումը, քանի որ շատերը հրաժարվումեն մեկնել Ադրբեջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Առաջիկա օրերին Թուրքիան 400 -ից ավելի սիրիացի ահաբեկիչներ է պատրաստվում Ադրբեջան ուղարկել։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հղում անելով սիրիական աղբյուրի։

Շոյգուին մտահոգել է վարձկան գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու տեղեկությունը

«Համաձայն Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության (SOHR) ՝ Թուրքիան պատրաստում է ավելի քան 400 սիրիացի զինյալների, որոնք Ադրբեջան կուղարկվեն առաջիկա ժամերի և օրերի ընթացքում»,- նշված է Ավինյանի ալիքում:

Կազմակերպության պաշտոնական կայքէջի տվյալներով՝ առնվազն 119 գրոհային է արդեն զոհվել, որոնցից 78-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մնացածինը՝ ոչ։

Կազմակերպությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Թուրքիան շարունակում է  գրոհայինների հավաքագրման ու Ադրբեջան ուղարկելու ծրագիրը, սակայն դա այլևս այդքան հեշտ չի ընթանում՝ ի տարբերություն Լիբիայի դեպքի, «քանի որ շատերը հրաժարվում են մեկնել Ադրբեջան բազմաթիվ պատճառներով»։

Ադրբեջանը նորից հարձակման է անցել. հազարավոր վարձկաններ են մասնակցում դրանց

«Հարկ է նշել, որ Ադրբեջանում սիրիացի գրոհայինների թիվը հասել է գրեթե 1450-ի այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ թուրքական կառավարությունը մոտ 250 գրոհայիններից բաղկացած նոր խումբ ուղարկեց»,- գրում է SOHR-ն ու հավելում, որ ըստ հավաստի տվյալներով՝ թուրքական կառավարությունը սիրիացի մեծ թվով վարձկանների փոխադրում ու մարզում է՝ նրանց «նետելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վիճելի տարածք համարվող Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտերի մեջ»։

Կազմակերպության տեղեկություններով՝ Թուրքիան վարձկաններին ասել էր, թե նրանց խնդիրը Ադրբեջանում «նավթային հանքավայրերի եւ սահմանների պահպանությունն է»:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

«Վիրավորներին թողնում են մահանան, որ չվճարեն». վարձկանների խոսակցություն է հրապարակվել

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո