Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին սկսել է ավելանալ մի քանի հարյուրով։ Առողջապահության նախարարությունը հորդորում է խստիվ պահպանել կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ կորոնավիրուսը ոչ մի կերպ չի նահանջել: 

«Ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ` պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը և, ցավոք սրտի, խլում կյանքեր»,– Facebook–ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշել է, որ անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները։

Հիշեցնենք`վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 745–ով և դարձել 57566։

Մահվան ևս 8 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 58 տարեկան է