Ադրբեջանը պատասխան կտա. ՊԲ-ն կոշտ հայտարարություն է արել

ՊԲ-ն հայտնում է, որ Ադրբեջանի  ղեկավարությունը հաճախ է դիմում ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախին և Հայաստանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ պատրաստ են պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ իրականացված ռազմական հանցագործությունների և տարածաշրջանը միջազգային ահաբեկչության օջախ վերածելու քաղաքականության համար:

Թուրքիայի ակտիվ դերն արտահայտվում է ահաբեկիչների առկայությամբ. Մնացականյան

ՊԲ–ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը շարունակվում է մինչ օրս` խախտվելով մի շարք իրավունքներ։

«Պատերազմն ուղեկցվում է ադրբեջանական կողմից միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և սովորութային միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի ու սկզբունքների (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա, Ժնևյան կոնվենցիաներ, Վարձկանների հավաքագրման) համատարած ոտնահարումով»,–նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։ 

Արցախի դեմ ագրեսիվ պատերազմի քրգործը լրացվել է միջազգային ահաբեկիչների մասին փաստերով

Միաժամանակ, ՊԲ–ն հայտնում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հաճախ է դիմում ապատեղեկատվության քարոզի՝ մտացածին գործողությունների մեջ մեղադրելով ոչ միայն Արցախին և Հայաստանին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Շոյգուին մտահոգել է վարձկան գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու տեղեկությունը

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո