Սոցիալական ցանցերում վիրավոր զինծառայողների կեղծ ցուցակ է տարածվում

Կապանի բժշկական կենտրոնը հորդորում է լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ֊ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։

«Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։ Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Մեր ազգերն ուս ուսի տված են կռվում». Արցախում երեք ասորի զինծառայող է զոհվել

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո