Սերգեյ Շոյգուն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում

ՌԴ ՊՆ-ն ակտիվ մասնակցում է Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի իրադրության շուտափույթ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ կայունացնելու նախաձեռնությունների իրականացմանը», - գրված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Մոսկվայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Նշվում է, որ այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ներառյալ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի կողմից անցկացվող բանակցությունները, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտող կողմերի բանակցությունների վերսկսումը` տարածաշրջանային իրավիճակը կարգավորելու համար։

ԵԱՀԿ ՄԽ–ն նոր հայտարարություն է տարածել. համանախագահները դիմել են Փաշինյանին ու Ալիևին

Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներն ավելի վաղ հակամարտող կողմերին կոչ էին արել դադարեցնել բախումները և բանակցություններ սկսել: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ էր պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը և շարունակում է հարվածներ հասցնել Արցախին։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան