«Պինդ կացեք». Ֆրանսիայից կամավոր բժիշկներ են եկել` օգնելու Արցախում վիրավորվածներին

Ֆրանսիայից ժամանած վիրաբույժներն ու բուժքույրերը Հայաստանում կանցկացնեն մի քանի օր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. «Պինդ կացեք»։ Այսպես են ֆրանսիացի բժիշկները դիմում «Զվարթոց» օդանավակայանում իրենց դիմավորողներին։ Այստեղ նրանք կաշխատեն որպես կամավոր։ Երևանից կմեկնեն Գորիս, իսկ հարկ եղած դեպքում` Շուշի և Ստեփանակերտ։

«Պինդ կացեք». Ֆրանսիայից կամավոր բժիշկներ են եկել` օգնելու Արցախում վիրավորվածներին

Գրեթե բոլորը բազմիցս եղել են Աֆրիկայի և Ասիայի թեժ գոտիներում, իսկ Ֆրանսիայում օգնել են ահաբեկչական ակտերից վնասվածքներ ստացած տասնյակ քաղաքացիների։

«Պինդ կացեք». Ֆրանսիայից կամավոր բժիշկներ են եկել` օգնելու Արցախում վիրավորվածներին

Նրանցից մեկը` վիրաբույժ Պիեր Ժիրարը, որպես կամավոր աշխատել է Բուրունդիում, Ջիբութիում և Գվինեայում։

«Պինդ կացեք». Ֆրանսիայից կամավոր բժիշկներ են եկել` օգնելու Արցախում վիրավորվածներին

«Ես վիրահատել եմ մեծաթիվ մարդկանց, որոնք տուժել են ռմնբակոծություններից և արգելված զինատեսակների կիրառումից, այդ թվում` կասետային ռումբերից։ Դրանցից ստանում են լուրջ այրվածքներ և բազմակի ծանր վերքեր, այդ թվում` ներքին օրգանների վնասվածքներ», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ժիրարը։

Այս դեպքերում, նշում է նա, անհրաժեշտ է րոպե առաջ առաջին օգնություն ցուցաբերել, ախտահանել վերքերը։ Այդպես հետագա բուժումը գոնե փոքր–ինչ կհեշտանա։

«Պինդ կացեք». Ֆրանսիայից կամավոր բժիշկներ են եկել` օգնելու Արցախում վիրավորվածներին

«Ձեզ համար հիմա դժվար է, պինդ կացեք, ամեն բան լավ կլինի», - ասում է բժիշկը` ցանկանալով մեզ գոտեպնդել։ Իսկ ո՞վ և ինչպե՞ս կգոտեպնդի նրանց։

«Մենք և՛ վախենում ենք, և՛ չենք վախենում։ Ամենակարևորը` մենք հասկանում ենք, թե որքան կա մեր աշխատանքի կարիքը։ Հենց այդ պատճառով էլ այստեղ ենք։ Հենց այսպիսի պահերին մենք զգում ենք` որքան կարևոր է մեր աշխատանքը»,-ասաց պլաստիկ վրաբույժ Պատրիկ Կնիպերը։

«Պինդ կացեք». Ֆրանսիայից կամավոր բժիշկներ են եկել` օգնելու Արցախում վիրավորվածներին

Նա օգնել է տուժածներին թե՛ թեժ գոտիներում, թե՛ Ֆրանսիայում, օրինակ` Bataclan համերգասրահում տեղի ունեցած տխրահռչակ ահաբեկչությունից հետո։

«Ֆրանսիայում արդեն իսկ շատերը գիտեն, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պայթյունը, ինչ են նշանակում վերքերը ռումբերից կամ ավտոմատի կրակոցներից», – ասաց Կնիպերը։

«Պինդ կացեք». Ֆրանսիայից կամավոր բժիշկներ են եկել` օգնելու Արցախում վիրավորվածներին

Դրանից հետո մենք պարոն Ժիրարին տալիս ենք փոքր–ինչ անհարմար մի հարց։

–Դուք կստանա՞ք արժանի վարձատրություն այստեղի ձեր աշխատանքի համար, - հարցնում ենք մենք։

–Ո՛չ, ո՛չ։ Մենք այստեղ կամավորներ ենք։ Աշխատում ենք անվճար,- պատասխանում է նա։

Վերջում խնդրում ենք նրան «ընկերանալ» սոցցանցերում։

«Ես այնտեղ գրանցված չեմ», – ժպտալով պատասխանում է։

Ինքը և իր ընկերներն իրենց գործն անում են ոչ թե «ֆեյսբուքներում», այլ այնտեղ, որտեղ կարող են և պետք են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախում զոհված խաղաղ բնակիչների թիվն աճում է. Բեգլարյանը նոր տվյալներ է հրապարակել

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո