Մոսկվայում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է հոկտեմբերի 12-ից։ Առաջին օրը նա հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի հետ։ Տեղեկությունը հայտնում է արտգործնախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպմանը ներկա է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հիշեցնենք` հոկտեմբերի 12-ից Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է։ Նույն օրը նա հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչ է ստատուս քվոն. Մնացականյանը ասել է` որն է հակամարտության լուծման կարևոր կետը

Դռնփակ հանդիպումից առաջ և հետո արտգործնախարարները հանդես էին եկել հրապարակային հայտարարություններով, իսկ հանդիպման ավարտին պատասխանել լրագրողների հարցերին։

Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում փակ հանդիպում է ունեցել ռուս փորձագետների հետ