Իրանը հաստատում է իր տարածքում ԱԹՍ ընկնելու փաստը

Համացանցում տարածվել էր Իրանի տարածքում ընկած ԱԹՍ–ի տեսանյութը, որի համարձայն այն պատկանում է Ադրբեջանին, իսրայելական IAI Harop ընկերության արտադրության է և հայտնաբերվել ու խոցվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Իրանի IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այսօր` հոկտեմբերի 13-ի առավոտյան, Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արդեբիլ նահանգի Պարսաբադ-Մողան սահմանամերձ շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել:

Փաստը IRNA- ի հետ զրույցում հաստատել է Արդեբիլի փոխնահանգապետ Բեհրուզ Նեդաին։

Նա նաև նշել է, որ իրանական կողմը քննություն է տանում` պարզելու` ԱԹՍ–ն ադրբեջանական է, թե հայկական։

Սակայն համացանցում տարածվել էր Իրանի տարածքում ընկած ԱԹՍ–ի տեսանյութը, որի համարձայն այն պատկանում է Ադրբեջանին, իսրայելական IAI Harop ընկերության արտադրության է և հայտնաբերվել ու խոցվել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։