«Սա է մեր տեսակը, դրա համար էլ անկարելի է, որ չհաղթենք». Արցախի նախագահի խոսնակ

Վահրամ Պողոսյանն ապաստարաններից մեկից Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի լուսանկարն է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը լուսանկար է հրապարակել Facebook սոցցանցի իր էջում ու գրել.

Ստեղծել համատեղ հակաահաբեկչական կոալիցիա. Արցախի ԱԺ-ի կոչը ՀՀ-ին, ՌԴ-ին ու Իրանին

«Սա է մեր տեսակը, դրա համար էլ անկարելի է, որ չհաղթենք: Արցախի Ազգային ժողովի նախագահն է, մոր հետ, ով պատերազմական այս ծանր օրերին Ստեփանակերտի ապաստարաններից մեկում է` հարևանների հետ, իսկ բոլոր հինգ տղա թոռները՝ առաջնագծում»,–գրել է Պողոսյանը։

Լուսանկարում Թովմասյանը զինվորական համազգեստով էլ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո