ԱՀԿ-ն մտահոգված է Հայաստանում և Ադրբեջանում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճով

ԱՀԿ-ի ներկայացուցիչը նշում է, որ ռազմական հակամարտության էսկալացիան բարենպաստ միջավայր է ստեղծում վարակի տարածման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղում տիրող իրավիճակը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ու Ադրբեջանի առողջապահական համակարգերի համար ու նպաստում է COVID-19-ի տարածմանը։ Այս տեղեկությունը ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը։

Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են

«Ռազմական հակամարտության էսկալացիան բարենպաստ միջավայր է ստեղծում կորոնավիրուսի տարածման համար՝ զորքերի կուտակումների ու բնակչության տեղաշարժերի պատճառով», - ասել է Յազարևիչը։

Նա նշել է, որ մարտերի հետևանքները լրացուցիչ բեռ կդառնան առողջապահության համակարգերի վրա, որոնք կորոնավիրուսային վարակի պատճառով բարդ ժամանակներ են ապրում։

Նա հիշեցրել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում կտրուկ աճել է COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը։ Երկու երկրներում էլ այն աճել է 80%-ով։

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն մտադիր է ավելացնել աջակցությունը Հայաստանին ու Ադրբեջանին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարելու համար։ Նախատեսվում է մասնագետերի նոր խմբեր ուղարկել 2 երկրներ։

Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են

«Մենք մշտապես հայտարարում ենք, որ SARS-CoV-2-ը սահմաններ չունի։ Վարակն օգտվում է ցանկացած թուլացումից», - ասել է Յազարևիչը։

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել: