Երևանը պնդում է` մոնիտորինգային մեխանիզմներիի ներդրումը կարևոր է

Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովին ներկայացրեց հակամարտության գոտում տիրող իրավիճակն ու խոսեց հրադադարի չպահպանման պատճառների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի –Sputnik. Մոսկվայում քիչ առաջ մեկնարկած Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատման համար մոնիտորինգային մեխանիզմներիի ներդրման կարևորությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորվի, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։  (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

ՌԴ իրավապահները ստուգում են Սադաթ Գուլիևի` Ղարաբաղի մասին հրապարակումները

Մինչ դռնփակ հանդիպման մեկնարկը Լավրովն ու Մնացականյանը հանդես եկան հրապարակային հայտարարություներով։ Լավրովի` հրադադարի պայմանավորվածությունը չպահպանելու դիտարկմանն ի պատասխան` ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ բառացիորեն իր այստեղ ժամանելուց առաջ շարունակում էին լուրեր ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը` կրակի դադարեցման մասով։

Նախարարն ընդգծեց, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Արցախի նկատմամբ տարվում է ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի զինուժը, նրա խոսքով, անտեսում է քաղաքացիական բնակչության նկատմամբ միջազգային պարտավորություններով ստանձնած իր բոլոր պարտավորությունները։

«Հրթիռակոծվող քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ ռազմական օբյեկտների բացակայությունն ավելորդ անգամ ապացուցում է Ադրբեջանի գործողություններում առկա դիտավորությունը, որը հավասարազոր է ռազմական հանցագործության»,– ասաց Մնացականյանը։

ԱԳ նախարարը հայտնեց, որ ագրեսիայի ամբողջ ընթացքում Ադրբեջանը հարձակում է գործել Արցախի ավելի քան 120 բնակավայրերի վրա, որոնց թվում` խոշոր քաղաքաների ու մայրաքաղաք Ստեփանակերտի։ Մնացականյանն ընդգծեց, որ ավիահարվածները հայկական բնակավայրերին իրականացվել են մեծ մասամբ Թուրքիայի ավիացիոն ուժերի աջակցությամբ։

Ինչպես է խոցվում ադրբեջանական «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռը. տեսանյութ

Նա նշեց, որ այլ իրավիճակում հանդիպման օրակարգային հարցերին ավելի մեծ ուշադրություն կդարձվեր, բայց այն պայմաններում, երբ Ղարաբաղում դրված է հայերի գոյության խնդիրն ու տարածաշրջանի անվտանգության հարցը, այս խնդիրն առաջնային կարևորություն է ստանում։

Անդրադառնալով հանդիպման ընթացքում քննարկման ներկայացված այլ հարցերին` Մնացականյանն ասաց. «Իհարկե մեր համագործակցության օրակարգը բավական լայն է, մեր փոխհարաբերությունների խորությունն ու ֆորմատը բավական մեծ են` թե՛ միջազգային հարթակներում, թե՛ մեր ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում` ԵԱՏՄ–ի ու ՀԱՊԿ–ի սահմաններում»։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան