Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի խոսնակը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերը մեծաքանակ ուժեր են կենտրոնացրել Հադրութի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի– Sputnik. Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը

«Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին մեծաքանակ ուժեր է կենտրոնացրել Հադրութի ուղղությամբ»,– Արցախի նախագահի գրել է նա Facebook սոցցանցի իր էջում։

Պողոսյանի խոսքով` պաշտպանության բանակն ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում:

Հիշեցնենք, որ պաշտպանության բանակը քիչ առաջ տեղեկացրել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառվող լուրերը, թե Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց հետևանքով կան լուրջ կորուստներ, սուտ են։

Հադրութի վարչակազմի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ հոկտեմբերի 9-ին հայտնել էր, թե իբր Հադրութը գրավել են։ ՀՀ ՊՆ–ն պաշտոնապես հերքել էր տարածված լուրերը, որից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարն ուժի մեջ մտնելուց րոպեներ առաջ ադրբեջանական դիվերսիոն խումբ էր մտել Հադրութ։

Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանի ներկայացմամբ՝ հայկական կողմից կա 5 զոհ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 49719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո