Ստեփանակերտում գիշերն աշխատում են լույս չվառել. տեսանյութ գրեթե ամայի քաղաքից

Sputnik Արմենիայի թղթակիցը ցույց է տվել գիշերային Ստեփանակերտը։ Տներում լույս չկա հասկանալի պատճառներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Գիշերը Ստեփանակերտն ընկղմվում է մթության մեջ։ Քաղաքի բնակիչները, վախենալով հրետակոծություններից և ԱԹՍ–ների հարվածներից, նախընտրում են չվառել լույսը, որպեսզի հանկարծակի թիրախ չդառնան։

Ստեփանակերտում գիշերն աշխատում են լույս չվառել. տեսանյութ գրեթե ամայի քաղաքից

Ինչպես Ստեփանակերտից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակից Դավիթ Գալստյանը, շատերը գրեթե չեն լքում իրենց ապաստարանները։ Անկախ հայտարարված հրադադարից, առաջնագծում մարտերն ու կրակոցները շարունակվում են, իսկ դա նշանակում է, որ վտանգը չի անցել։

«Կամավորներից մեկը պատմեց, որ տեսել է «Գրադի» և «Սմերչի» գնդակոծություններ, անօդաչուների հարվածներ առաջնագծում և տուն չի բարձրանում, քանի որ վիրավորական կլիներ զոհվել ոչ թե առաջնագծում, այլ տան մեջ», – պատմում է մեր թղթակիցը։

Ստեփանակերտում գիշերն աշխատում են լույս չվառել. տեսանյութ գրեթե ամայի քաղաքից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո