Քարվաճառի ուղղությամբ նույնպես ընթանում են մարտական գործողություններ. Արծրուն Հովհաննիսյան

Քարվաճառում ընթացող մարտերն ինտենսիվությամբ գուցե զիջում են հարավում ընթացող մարտական գործողություններին , բայց այնպես չէ, որ այնտեղ խաղաղ իրավիճակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Քարվաճառի ուղղությամբ նույնպես ընթանում են մարտական գործողություններ։ Այս մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Жители Гадрута
Հադրութ քաղաքը լիարժեք գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ. Հովհաննիսյան

«Այսօրվա ադրբեջանական ինքնաթիռը հենց Քարվաճառի ուղղությամբ է խոցվել։ Ընթացող մարտերն ինտենսիվությամբ գուցե զիջում են հարավում ընթացող մարտական գործողություններին, բայց այնպես չէ, որ Քարվաճառում խաղաղ իրավիճակ է»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ստեփանակերտում գիշերն աշխատում են լույս չվառել. տեսանյութ գրեթե ամայի քաղաքից

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Талыш после обстрелов
Թալիշ գյուղն Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ. Արծրուն Հովհաննիսյան

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո