Մոսկվա–Երևան թռիչքներից մեկը հետաձգվել է

«Nord Star» ավիաընկերությունը Մոսկվա–Երևան ուղղությամբ չորս չվերթ կիրականացնի առաջիկա օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին նախատեսված Մոսկվա–Երևան չվերթը, որը պետք է իրականացներ «Nord Star» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից, մեկ օրով հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Թռիչքը կկայանա հոկտեմբերի 13-ին (ժամը 17:00-ին)»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Nord Star» ավիաընկերությունը Մոսկվա–Երևան ուղղությամբ ևս երեք չվերթ կիրականացնի հոկտեմբերի 14-ին, 16-ին և 18-ին։ Այս թռիչքների օրերն ու ժամերը մնացել են անփոփոխ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը հատել է 100 միլիոն դոլարի շեմը

Հոկտեմբերի 14-ի թռիչքը կկայանա ժամը 13։00-ին, իսկ մյուսները` 15։00-ին։

Տեղեկություններ ստանալու և տոմսեր ամրագրելու համար կարելի է զանգել հետևյալ համարներով` +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55, +7(963)710-41-79 (Whatsap), 8 (800)100-57-58։

Տոմսերը վաճառվում են «Դոմոդեդովո» օդանավակայանի 85 և 94 դրամարկղերում, ընկերության գրասենյակի հասցեն է` Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գրասենյակ 3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից։