Մեկնարկեց Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա

ՀՀ արտգործնախարարը Ռուսաստան է մեկնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն Ռուսաստանում է։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա»,– Facebook–ի իր էջում գրել է ԱԳ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։  (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Ռուսաստանը (Իգոր Պոպով), Ֆրանսիան (Ստեֆան Վիսկոնտին) և ԱՄՆ-ն (Էնդրյու Շոֆերը))։

Զոհվածների վերադարձի և գերիների փոխանակման թեմայով ԵԱՀԿ ՄԽ–ն կապի մեջ է Կարմիր խաչի հետ

Այցի շրջանակում հանդիպում է նախատեսված նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո