Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ. ՊԲ

Գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:
Sputnik

ԵՐԵՎԱն, 12 հոկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ առավոտյան հակառակորդի կողմից վերսկսվել են հրետանու կրակով ուղեկցվող հրաձգությունները։

Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը. Ստեփանյան

Հրաձգությունները ճնշվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում:
Միաժամանակ, ՊԲ–ն հայտնում է, որ գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հադրութի վարչակազմի ղեկավարը մանրամասներ է ներկայացնում դիվերսիոն խմբի ոչնչացման մասին

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո