ԵԽԽՎ–ում կոչ են արել ապահովել դիտորդների ու լրագրողների անվտանգությունն Արցախում

Ավելի վաղ մոնիթորինգի գծով ԵԽԽՎ կոմիտեի ղեկավար Օստրուպ Յենսենը դատապարտել էր Թուրքիայի հռետորաբանությունը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և կոչ արել Անկարային դադարեցնել նման գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է միջազգային դիտորդների և ԶԼՄ–ների հասանելիությունն ապահովել ԼՂՀ հակամարտության գոտում և երաշխավորել նրանց անվտանգությունը, ԵԽԽՎ մշտական կոմիտեի առցանց նիստի ժամանակ նման հայտարարություն է արել մոնիթորինգի գծով ԵԽԽՎ կոմիտեի ղեկավար Օստրուպ Յենսենը։

«Այժմ չափազանց կարևոր է, որ երկու կողմերը պարտավորություն ստանձնեն ստեղծված իրավիճակից խաղաղ ճանապարհով ելք գտնելու համար և վերադառնան այդ հարցի քննարկմանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ու Մադրիդյան սկզբունքների պահպանմամբ», – ասել է Յենսենը։

Նա ընդգծել է, որ կազմակերպությունը պետք է պնդի, որ կողմերը ստանձնեն ամենալուրջ պարտավորությունները ստեղծված իրավիճակի վերանայման և վստահության վերականգնման, ինչպես նաև այդ երկրների բնակչության միջև փոխըմբռնման համար։ Քանի որ առանց դրա այս հակամարտությունը երբեք լուծում չի ստանա։

Բաքուն նախապես պատրաստվել է Ղարաբաղի վրա հարձակմանը․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

«Անհրաժեշտ է ապահովել միջազգային դիտորդների և ԶԼՄ–ների հասանելիությունը հակամարտության գոտի և երաշխավորել նրանց անվտանգությունը», – հավելել է խորհրդարանականը։

Նշենք, որ ավելի վաղ ելույթ ունենալիս նա դատապարտել էր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի հռետորաբանությունն ու կոչ արել Անկարային դադարեցնել սադրիչ գործողությունները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 525 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4919 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունն առանց բանաձևերի

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո