Արցախում սիրիացի ավելի քան 100 վարձկան է սպանվել. Սիրիայի մոնիտորինգային կենտրոն

Սիրիկան կենտրոնը շեշտում է, որ հենց Թուրքիան է հավաքագրել սիրիացի վարձկաններին՝ Հայաստանի դեմ կռվելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը մասնակից սիրիացի 107 գրոհային է սպանվել, նշված է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիտորինգային կենտրոնի հաղորդագրության մեջ։

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին հերթական ապացույցը

Տեղեկացվում է նաև, որ Կովկասում Հայաստանի դեմ կռվելու համար հենց Թուրքիան է հավաքագրել սիրիացի վարձկաններին։ Այդ մասին են վկայում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆրանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոտում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։

Արցախի դեմ մղվող պատերազմում սպանվել է ավելի քան 90 վարձկան ահաբեկիչ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո