Արցախը սպասում էր նրա ստեղծարար ջանքերին. «Արցախի հերոս»` հետմահու

Արցախի նախագահը պատմել է Իսպանիայում հաստատված գործարար Արմեն Կնյազյանի մասին։ Արմենի հետ ծանոթացել է 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին, երբ լսելով պատերազմի մասին կնոջ ծննդյան օրը ինքնաթիռի տոմս էր գնել ու միացել կամավորների խմբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախում զոհված գործարար Արմեն Կնյազյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։

«Աշխարհը խելագարվում է». Կուդրյավցևան հայտնել է, որ Արցախում զոհվել է հայ ընկերը

Facebook-ում կատարած գրառման մեջ Արցախի նախագահը շեշտել է, որ հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի։

Հարությունյանը հիշեցրել է, որ Կնյազյանը Իսպանիայում հաստատված գործարար էր ու կյանքում շոշափելի հաջողությունների էր հասել։

«Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին»,– գրում է նա։

Հարությունյանը պատմում է, որ Արմենի հետ ծանոթացել է 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Պատերազմի մասին իմացել էր կնոջ ծննդյան օրը և, շնորհավորելու փոխարեն, ինքնաթիռի տոմս գնել`շտապելով պաշտպանել հայրենի հողը։

ՊԲ–ն կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում. Հովհաննիսյան

«Արմենն այս անգամ էլ նույն կերպ վարվեց. Արցախից վերադառնալուց ժամեր անց նա կրկին հայրենի հողում էր` իր բաժին Հայրենիքը պաշտպանելու նպատակով: Հերոս հայորդու անմնացորդ պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից։ Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար: Դու հայի այն տեսակն ես, որ մինչև վերջ արմատներին հավատարիմ մնաց, չկտրվեց, չչորացավ, հավերժացավ»,– գրում է Արցախի նախագահը` կիսելով հերոս հայի ընտանիքի ու հարազատների կորստի ցավը:

Հիշեցնենք` Արմեն Կնյազյանի մասին Արայիկ Հարությունյանը գրել էր նաև 2019-ի հոկտեմբերի 29-ին, երբ գործարարն Իսպանիայից դարձյալ եկել էր Արցախ` հայրենիքի կոչով։ Այն ժամանակ գործարարն Արցախի նախագահին հույս էր հայտնել, որ հաղթանակից հետո էլ մասնակցելու է Արցախի շենացման գործին։

Արմեն Կնյազյանը ծնվել է Արարատի մարզի Մխչյան համայնքում։ 1992թ.-ից հաստատվել է Եվրոպայում։ 2016թ.-ին մասնակցել է ապրիլյան պատերազմին` միանալով կամավորականներին:

Արցախի վարչապետի պաշտոնում Արայիկ Հարությունյանը Արմեն Կնյազյանին պարգևատրել էր «Վարչապետի հուշամեդալով»՝ ի նշան գնահատանքի: