Արցախի հարցով Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ. ինչ են քննարկել

Արտախորհրդարանական ուժերը հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց տեսակետները ստեղծված իրավիճակի առնչությամբ։ Այլ հարցեր նույնպես քննարկվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում է կազմակերպվել, որի օրակարգում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն է։

Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելը խոսել են Արցախում տիրող իրավիճակից

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց` տեղեկատվական բնույթի հանդիպում էր, որտեղ յուրաքանչյուրը ներկայացնում էր իր տեսակետը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հարցին, թե Արցախի ճանաչման հարցը քննարկվե՞լ է` Սաղաթելյանը պատասխանեց, որ այդ հարցը շոշափվել է, սակայն որոշում չի կայացվել։

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հայտնեց, որ ինքը ներկայացրել է ՀՀԿ–ի տեսակետը և ասել, որ այս բարդ իրավիճակում չպետք է ներքաղաքական օրակարգերով առաջ գնան։

«Յուրաքանչոյր քաղաքական ուժ իր տեսակետն է ներկայացրել։ Ես ներկայացրել եմ ՀՀԿ–ի տեսակետն ու ասել` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,–ասաց Շարմազանովը։

Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով նորից է խոսել Էմանուել Մակրոնի հետ

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ նշեց, որ քննարկվել է նաև բանակցությունների հարցը, սակայն այստեղ մանրամասնելու կարիք չկա, քանի որ բանակցությունների վերաբերյալ առկա է այն, ինչ ներկայացվել է արդեն հանրությանը։

Սահակյանն ասաց` հանդիպման նպատակն այն էր, որպեսզի վարչապետը նախ իր տեսակետը ներկայացնի արցախա–ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակի առնչությամբ, ինչպես նաև լսի մյուսների կարծիքը։

Ի դեպ, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումից հետո, որը տեղի էր ունենում կառավարությունում, ներս մտան ՀՀ–ում հավատարմագրված տարբեր երկրների, այդ թվում` Ֆրանսիայի ու Ռուսաստանի, դեսպանները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 12-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 429 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 49719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Նիկոլ Փաշինյանի որդին կամավորների շարքում մեկնեց առաջնագիծ. տեսանյութ

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 168 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 514 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո