3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա. Ադրբեջանը նոր կորուստներ է կրել

Սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը 4919 զոհ է ունեցել, իսկ զինտեխնիկայի կորուստները 700-ից ավելին են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ հակառակորդը շարունակում է ինչպես մարդկային, այնպես էլ ռազմական տեխնիկայի կորուստներ կրել։

Թշնամին ամեն կերպ փորձում է ներխուժել Հադրութ. Վահրամ Պողոսյան

Մասնավորապես, վերջին մեկ օրում հայկական ԶՈՒ-ի կողմից խոցվել է Ադրբեջանի ևս 3 ԱԹՍ, 3 զրահատեխնիկա: Հակառակորդը տվել է կենդանի ուժի 200 զոհ:

Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների արդյունքում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 168 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 514 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր:

Իսկ ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, ըստ հայկական կողմի հաշվարկների, Ադրբեջանը 4919 զոհ է ունեցել։