Առայժմ տախտակով. Ստեփանակերտում փորձում են մեղմել հրթիռակոծության հետևանքները. տեսանյութ

Sputnik Արմենիայի թղթակիցն Արցախի մայրաքաղաքից հատուկ ռեպորտաժով հաղորդում է, թե ինչպես են մարդիկ տախտակներով փակում խանութների, դեղատների կոտրված պատուհաններն ու դռները: Վերանորոգան մասին առայժմ վաղ է խոսել:
Sputnik

ԵՐԵՎԱն, 11 հոկտեմբերի - Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում փորձում են վերացնել գիշերվա հրետակոծության ու հրթիռակոծության հետևանքները: Այս մասին Ստեփանակերտից հատուկ ռեպորտաժով հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Առայժմ տախտակով. Ստեփանակերտում փորձում են մեղմել հրթիռակոծության հետևանքները. տեսանյութ

Նրա խոսքով` մարդիկ տախտակներով փակում են խանութների, դեղատների կոտրված պատուհաններն ու դռները:

Առայժմ տախտակով. Ստեփանակերտում փորձում են մեղմել հրթիռակոծության հետևանքները. տեսանյութ

«Ստեփանակետի այս փողոցում հրթիռակոծության հետևանքով տուժել են մի քանի շենքեր՝ խանութներ, դեղատներ: Ոմանք սկսել են փակել պայթյուններից առաջացած անցքերը: Բայց վերանորոգան մասին առայժմ վաղ է խոսել»,- պատմում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Առայժմ տախտակով. Ստեփանակերտում փորձում են մեղմել հրթիռակոծության հետևանքները. տեսանյութ

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9-ին Մոսկվա էին մեկնել խորհրդատվություններ անցկացնելու։

Ստեփանակերտ. վիրավոր քաղաքը հումանիտար հրադադարի առաջին օրը. լուսանկարներ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին` ժամը 12։00-ից սկսած, հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Սակայն Ադրբեջանը հոկտեմբերի 10-ին ամբողջ օրն ու լույս 11-ի ողջ գիշերը շարունակել է Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունն ու դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել Արցախի Հադրութ քաղաքի նկատմամբ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Տունը վնասվել է, անասնագոմը` ամբողջությամբ այրվել. նոր տեսանյութ Ստեփանակերտից

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո