Ստեփանակերտ. վիրավոր քաղաքը հումանիտար հրադադարի առաջին օրը. լուսանկարներ

Sputnik

Հումանիտար հրադադար հայտարարելուց հետո ցերեկն Արցախի մայրաքաղաքում խաղաղ էր, բայց մարդիկ չէին շտապում դուրս գալ թաքստոցներից։ Երկու շաբաթ հրթիռակոծության ենթարկված քաղաքացիների հիշողությունը դեռ թարմ է: Բայց կային նաև համարձակներ, որոնք սկսել էին վերականգնել էլեկտրահաղորդման գծերը։

Քարդաշյանը հորդորում է հետևել իր օրինակին. նա 1 մլն դոլար կփոխանցի «Հայաստան» հիմնադրամին

Շատերը չեն կարողանում ուշքի գալ. կարճ ժամանակում նրանք անօթևան են մնացել և կորցրել այն ամենը, ինչ տարիների ընթացքում են ձեռք բերել։ Բայց արցախցիների համար ամենակարևորը ոչ թե տունն է, այլ հարազատների ու մտերիմների անվտանգությունը։

Ցավոք, արդեն կեսգիշերին մոտ թշնամին, անտեսելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, սկսեց հրթիռակոծել քաղաքը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

1 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
2 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
3 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
4 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
5 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
6 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
7 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
8 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
9 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
10 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
11 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
12 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
13 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
14 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
15 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
16 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը
17 / 17
Ստեփանակերտ. հումանիտար հրադադարի առաջին օրը