Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները խոսել են Ղարաբաղի թեմայով

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև կայացած քննարկման մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղում ընթացող պատերազմի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ–ի մամուլի ծառայությունը։

Լավրովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ զրույցում հաստատել Է Ռուսաստանի պատրաստակամությունը ՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հարցով միջնորդական ջանքերը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Առայժմ տախտակով. Ստեփանակերտում փորձում են մեղմել հրթիռակոծության հետևանքները. տեսանյութ

Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Ադրբեջանը, սակայն, չի պահում պայմանավորվածությունը։ Դրան արդեն իսկ արձագանքել է Արցախի ԱԳՆ–ն, հայտարարելով, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Միայն ԱՀ անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի խաղաղություն տարածաշրջանում. ԱՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո