ՊՆ ներկայացուցիչը հորդորում է զերծ մնալ կանխատեսումներից ու խորհուրդներից. դրա ժամանակը չէ

Արծրուն Հովհաննիսյանը մեկ անգամ ևս շեշտում է՝ մեր բանակն իր խնդիրը հստակ կատարում է։
Sputnik

ԵՐԵՎԱն, 11 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-ի էջում հորդորում է զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերի գովերգելուց և այլն։

Ադրբեջանա-թուրքական կողմը տապալել է իր առջև դրված մարտական օպերացիան. Արծրուն Հովհաննիսյան

«Մեր բանակը իր խնդիրը հստակ կատարում է։ Եթե ունեք փաստարկված դիտարկումներ, դրանց անդրադառնալու ժամանակ կլինի»,-նշել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր հայտնեց

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո