ՊԲ-ն ամփոփել է պատերազմի 14 օրերին հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստները

Միայն վերջին մեկ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ի կողմից խոցվել է Ադրբեջանի 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա: Հակառակորդը տվել է 350 զոհ:
Sputnik

ԵՐԵՎԱն, 11 հոկտեմբերի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

Արցախի նախագահը հայտնեց, թե երբ է նախատեսվում սկսել գերիների ու զոհվածների փոխանակումը
 

Դրանց համաձայն, վերջին մեկ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ի կողմից խոցվել է Ադրբեջանի ևս 3 ԱԹՍ, 2 զրահատեխնիկա: Հակառակորդը տվել է կենդանի ուժի 350 զոհ:

Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած հարձակումների արդյունքում պատերազմի 2 շաբաթվա ընթացում հայկական պաշտպանական ուժերը խոցել են հակառակորդի 165 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 510 միավոր տանկ ու այլ զրահատեխնիկա, 4 ՏՈՍ ծանր կրակային համակարգեր:

Պատերազմի 14 օրվա ընթացքում, հայկական կողմի հաշվարկով, հակառակորդն ունեցել է 4719 զոհ: