Նախորդ օրը Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 4 մարդ

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 60 տարեկան է, ամենատարեցը` 84։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik.  Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ևս 4 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրը կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն այլ հիվանդության պատճառով մահվան դեպք չի արձանագրվել։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը շարունակում է մնալ 303։

Հիշեցնենք` հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 56451 դեպք։