Մարտունին ու Մարտակերտը հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ

Sputnik

Չնայած հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությանը, Ադրբեջանական կողմը գիշերը և այսօր առավոտյան ակտիվորեն կրակ է բացել Արցախի քաղաքների ուղղությամբ: Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Մարտունի և Մարտակերտ։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Քաղաքներում վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Գրեթե բոլոր պատուհանների ապակիները կոտրված են, Մարտունիում հրետակոծության արդյունքում զոհվել է քաղաքացիական անձ` իր տան փլատակների տակ մահացել է 75-ամյա Պարգև Սաղյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

1 / 19
Ռմբակոծությունից քանդված շենք Մարտունիում
2 / 19
Ռմբակոծությունից քանդված շենք Մարտունիում
3 / 19
Ռմբակոծությունից քանդված խանութ Մարտակերտում
4 / 19
Ռմբակոծությունից քանդված խանութ Մարտակերտում
5 / 19
Ռմբակոծությունից քանդված խանութ Մարտակերտում
6 / 19
Ռմբակոծությունից քանդված խանութ Մարտակերտում
7 / 19
Ռմբակոծությունից քանդված խանութ Մարտակերտում
8 / 19
Ռմբակոծության արդյունքում այրվող տուն Մարտակերտում
9 / 19
Ռմբակոծության արդյունքում այրվող տուն Մարտակերտում
10 / 19
Ռբակոծված Մարտակերտը
11 / 19
Ռմբակոծությունից քանդված տուն Մարտակերտում
12 / 19
Ռմբակոծված Մարտակերտի փողոցներից մեկը
13 / 19
Ռմբակոծված ամտոմեքենա Մարտակերտում
14 / 19
Ռմբակոծված Մարտակերտի տներից մեկը
15 / 19
Ռբակոծված Մարտակերտը
16 / 19
Ռբակոծված Մարտակերտը
17 / 19
Ռբակոծված Մարտակերտի տներից մեկը
18 / 19
Մարտակերտում ընկած արկի բեկոր
19 / 19
Ռբակոծված Մարտակերտի տներից մեկը