Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական բանկերն ու 520 000 մարդու տվյալների արտահոսք ապահովել

Խմբերից մեկը կարողացել է կոտրել հաճախորդների անձնական տեղեկություն պարունակող տվյալների բազան, մյուսը՝ դրամական փոխանցումների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանից հաքերական մի քանի ընկերություն գրոհել են Ադրբեջանի բանկերը։ Խմբերից մեկին հաջողվել է կոտրել բանկերի տվյալների բազան ու մոտ 520 հազար հաճախորդի անձնական տվյալների արտահոսք իրականացնել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայ հաքերները կոտրել են Իլհամ Ալիևի պաշտոնական կայքը

Մարտիրոսյանը նշում է, որ մյուս խմբի գրոհի արդյունքում Ադրբեջանի բանկային համակարգում դրամական փոխանցումների մասին տվյալների արտահոսք է եղել։

Նա հրապարակել է նաև հղում, որով կարելի է ստանալ այդ տվյալները։

Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայի սկզբից Ադրբեջանի հաքերական մի քանի խումբ հարձակվել է հայկական կառավարական կայքերի վրա։

Հայ հաքերներն իրենց հերթին կոտրել են ավելի քան տասնյակ ադրբեջանական հեռուստաալիքներն ու հայկական կողմից մարտերի ընթացքի մասին տեսանյութ է հեռարձակվել եթեր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ադրբեջանցի հաքերները «կոտրել են» հայաստանյան ու արցախյան պետական մարմինների կայքեր

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո